Ֆուտբոլի ծագումը
Ֆուտբոլ
Ֆուտբոլ (անգլերեն՝ Football- ոտքի գնդակ), աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է: Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։
Ֆուտբոլը խաղում են բնական կամ արհեստական խոտածածկ ունեցող դաշտում: Խաղադաշտը նշանագծված ուղղանկյուն բնական կամ արհեստական խոտածածկ հրապարակ է` առավելագույն երկարությունը դաշտի պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը պետք է լինի 109,728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է, Հյուսիսային Կորեա, մինչև 150,000 հանդիսական:
Գնդակի տրամագիծը 680-711 մմ, զանգվածը 396-453 գ: Դարպասի բարձրությունը 2,44 մ, լայնությունը 7,12 մ:
Հիմնական կանոններ
1 Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
2 Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
3 Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա` մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
4 Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից` յուրաքանչյուրը 45 րոպե: Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
5 Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը` յուրաքանչյուրում 7-ից 11 խաղացող.
Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը: Այլ խաղացողները նույնպես ունեն իրենց խնդիրները: Պաշտպանները գտնվում են հիմնականում իրենց դաշտի կեսում, իրենց խնդիրը հակազդելն է մյուս թիմի հարձակվողներին: Կիսապաշտպանները գտնվում են դաշտի միջնամասում, նրանց դերն է օգնել պաշտպաններին կամ հարձակվողներին` կախված խաղի իրավիճակից: Հարձակվողները հիմնականում հակառակորդի դաշտ կեսում են գտնվում և առաջնային նպատակն է խփել գոլ:
Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ, և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում: Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը:
Այն դեպքում, երբ երկու խաղակեսերից հետո թիմերը խփել են նույն թվով գոլեր, ապա արձանագրվում է ոչ ոքի: Կամ, կարող են փոխանցվել լրացուցիչ ժամանակ - երկու խաղակես` 15 րոպե յուրաքանչյուրը: Եթե լրացուցիչ ժամանակում հաղթող չկա, ապա իրացվում են 11 մետրանոց հարվածներ` գնդակը դրվում է հակառակորդի դարպասից 11 մետր հեռավորության վրա, և կատարում են հինգ հարվածներ, յուրաքանչյուր թիմից հինգ խաղացող: