Փաստեր
Կայքի մենյու
Քվեարկություն
Оцените мой сайт
Всего ответов: 6391
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Արխիվ գրառումները

Շախմատի ծագումը




Շախմատ խաղ՝ 16 սպիտակ և 16 սև խաղաքարերով։ Խաղի նպատակն է մրցակցի արքային մատ հայտարարել:

Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարուց ավելի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։

Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում Իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան ճատրակին։ Արաբները զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում։ Ձեռագրերը վկայում են, որ արաբները հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։ Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են Վերածննդի դարաշրջանում, թեպետև նրանց լիակատար միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում։

Շախմատի միջազգային ֆեդերացիան պահպանում է շախմատի պաշտոնական կանոնները։ Բոլոր պաշտոնական շախմատային մրցաշարերի տեղեկությունների հետ մեկտեղ, կանոնները նկարագրված են ՖԻԴԵ-ի ձեռնարկում՝ Շախմատի օրենքների բաժնում:

Շախմատը Միջազգային օլիմպիական կոմիտեյի (ՄՕԿ) կողմից պաշտոնապես ճանաչված է որպես մարզաձև, իսկ 1999 թ․–ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա։


Հետաքրքիր փաստեր
Կայքի ընկերներ
  • Мировое Оружие
  • Качай Софты Бесплатно
  • Все Для Фотошопа
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Որոնել
    Օրացույց
    «  Ноябрь 2024  »
    ПнВтСрЧтПтСбВс
        123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930
    Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz